Կինեմատոգրաֆիան Գերմանիայում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Գերմանական կինոն 1895 թվականին Մ․ և Է․ Սկլադանովսկի եղբայրներն իրենց ստեղծած «բիոսկոպ» սարքով Բեռլինում ցուցադրել են կարճամետրաժ ֆիլմեր։ Կինոարտադրությունը սկսել է 0․ Մեստերը։
Նշանավոր մարդիկ և նշանավոր գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատերական նշանավոր դերասաններ Է․ Վինտերշտայնի, Ա․ Բասսերմանի, Պ․ Վեգեների, Մ․ Պալլենբերգի, դրամատուրգներ Ա․ Շնիցլերի, Գ․ Տաուպտմանի, Տ․ Զուդերմանի, ռեժիսոր Մ․ Ռայնհարդի և ուրիշների ներգրավումը կինոյի աշխատանքներում նպաստել են ազգային կինոարվեստի զարգացմանը։ 1917 թվականին ստեղծվել է «ՈԻՖԱ» կինոֆիրման։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նկարահանվել են մոնումենտալ կինոնկարներ, որոնց մեծ մասը բեմադրել է ոեժիսոր Է․ Լյուբիչը («Կարմեն», 1918 թ., «Մադամ Դյուբարի», 1919 թ., «Աննա Բոլեյն», 1920 թ.)։
Էքսպրեսիոնիզմի ուղղություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1920-ական թվականներին գերմանական կինոարվեստի առավել վառ երևույթը Էքսպրեսիոնիզմի ուղղությունն էր։ Այդ ուղղության ծրագրային ստեղծագործությունը «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը» ֆիլմն էր (1920 թ., ռեժիսոր Ռ․ Վինե)։ Միաժամանակ նկարահանվել են ոչ էքսպրեսիոնիստական կինոնկարներ՝ «Նիբելունգեր» (1923-1924 թթ., ռեժիսոր Ֆ․ Լանգ), «Ճակատագրի լեռը» (1923 թ., ռեժիսոր Ա․ Ֆանկ)։ Ռեալիստական կինոարվեստում այսպես կոչված «Կամերշպիլե» (կամերային դրամա) ժանրի ֆիլմեր են ստեղծել Լ․ Պիկը, Լ․ Եսները։ Այդ ժանրի սկզբունքներն առավել ամբողջական մարմնավորվել են ռեժիսոր Ֆ․ Վ․ Մուռնաուի «Վերջին մարդը» ֆիլմում (1925 թ.)։
Քննադատական ուղղություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանական կինոյի խոշոր երևույթներից էր նաև քննադատական ուղղության՝ «Անուրախ փողոց»-ը (1925 թ., ռեժիսոր Գ․ Վ․ Պաբստի)։
1920-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1920-ական թվականների կեսին գերմանական կինեմատոգրաֆիան ճգնաժամային վիճակում էր, որից դուրս գալու միջոցն առաջադեմ գործիչները տեսնում էին բուրժուական գաղափարախոսությունից ազատ, պրոլետարական կինոարվեստի ստեղծման մեջ։ «Կրաուզե մայրիկի ուղևորությունը դեպի երջանկություն» (1929 թ., ռեժիսոր Պ․ Ցուտցի) ֆիլմը գերմանական կինոյում առաջինն է բարձրացրել բանվոր դասակարգի կյանքի հրատապ խնդիրները։ «Կուլև Վամպե» (1932 թ., ռեժիսոր Զ․ Դադով) ֆիլմը պրոլետարական համերաշխության կոչ էր անում։ Էկրանավորվել են ժամանակակից ռեալիստ գրողների երկերը («Կապույտ հրեշտակ», 1930 թ., ըստ Տ․ Մաննի վեպի, ռեժիսոր Զ․ Շտեռնբերգ)։ Ֆաշիստական դիկտատուրայի հաստատումից հետո կինեմատոգրաֆիան ամբողջովին դրվեց պետության հսկողության տակ, մի մեծ խումբ կինոաշխատողներ վտարանդվեցին երկրից։
Հետպատերազմյան շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմից հետո Արևելյան Գերմանիայում վերականգնվել են ավերված կինոստուդիաները, 1946 թվականին կազմակերպվել է «ԴԵՖԱ» ստուդիան (Բաբելսբերգ, Բեռլինի մոտ), թողարկվել են՝ «Մարդասպանները մեր շրջապատում են» (1946 թ., ռեժիսոր Շտաուդե), «Ամուսնություն ստվերում» (1947 թ., ռեժիսոր Կ․ Մետցիգ), «Հացը մեր հանապազօրյա» (1949 թ., ռեժիսոր Զ․ Դադով) և այլ ֆիլմեր։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էնգելս Ֆ․, Գյուղացիական պատերազմը Գերմանիայում, Ե․, 1940
- Маркс К․, Подвиги Гогенцоллернов, Маркс К․ и Энгельс Ф․,Соч․, 2 изд․, т․ 6
- Маркс К․ и Энгельс Ф․, Тре–бования Коммунистической партии в Германии, նույն տեղում, т․
- Маркс К․ и Эн–гельс Ф․, Немецкая идеология, նույն տեղում, т․ 3
- Энгельс Ф․, К истории древних германцев, Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 19;
- Мерин г Ф․, История Германии с конца средних веков, пер ․ с нем․, М ․, 1923
- Эпштейн А․ Д․, История Германии от позднего средневековья до революции 1848г․, М․, 1961; Германская история в новое и новейшее время, т․ 1—2, М․, 1970
- Розанов Г․ Л․, Очерки но–вейшей истории Германии (1918-1933), М․, 1957
- Ерусалимский А․ С․, Германский империализм։ история и современность, М․, 1964; Бланк А․ С․, Коммунистическая артия Германии в борьбе против фашистской диктатуры (1933-1945), М․, 1964; Истотрия философии, т․ 2, 3, 5, 6, М․, 1957-1965
- Деборин А․ М․, Социально-политиче–ские учения нового и новейшего времени, т․ 2, М․, 1967; История немецкой литературы, т․ 1-4, М․, 1962-1968
- Либман М․ Я․, Искусство Германии XV—XVI веков, М․, 1964; Изергина А․Н․, Немецкая жи–вопись XVII века․ Очерки, Л․-М․, 1960; Ливанова Т․, История западноевро–пейской музыки, ч․1,3 изд․, М ․, 1965; Д р у- с к и н М․, История зарубежной музыки, в․ 4, 3 изд․, М․, 1967; История западноевро–пейского театра, под общ․ ред․ С․ С․ Мокульского, т․ 1—4, М․, 1956-1964; Deutsche Ges- chichte, Bd․ 1-3, В․, 1968։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 53)։ |